Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ

Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում տնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Այս մասին նշված է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:
Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի ԱՐՅՈՒՆ:
Արյուն կարող են տալ.
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
- լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
- լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):
Դեղնախտ երբևէ չտարած
Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:
Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):
Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց»,- նշված է հայտարարության մեջ։