Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վտանգ կա Հայաստանի իշխանությունների կողմից օգտագործվող մարդկանց գործողություններում. պատգամավորը՝ Արայիկ Հարությունյանի որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով այնտեղ մի շարք սահմանափակումներ են մտցվել ՝ արգելվել են հավաքները, սահմանափակվել է կարծիքի արտահայտման ազատությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով այս սահմանափակումներին, նշում է՝ ըստ ռազմական դրության կարգավորումների՝ նախագահը լիազորված է, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իր հրամաններով որոշ կարգավորումներ կամ սահմանափակումներ մտցնել.

«Վերջերս Արցախում երեւույթներ են տեղի ունենում, որոնք անհասկանալի են, նորմալ կլիներ, եթե ռազմական պայմաններում չգտնվող երկրներում այդ երեւույթները տեղի ունենային:

Ըստ իս՝ նորմալ է, որ հանրահավաք լինի ստեղծված իրավիճակի, արտաքին մարտահրավերների վերաբերյալ կարծիք հայտնելու կամ համայն Արցախի դիրքորոշումը հայտնելու նպատակով, բայց հիմա հանրահավաքների ժամանակ այնպիսի հայտարարություններ են հնչում, որոնք վնասում են պետությանը:

Պետք է նաեւ հասկանալ՝ այս պարագայում Արցախի նախագահն ինչպե՞ս է տեսնում պետության նկատմամբ ոտնձգությունների»-ասում է Հակոբյանը:

Արցախի պատգամավորը նշում է՝ Արցախում ստեղծված իրավիճակի դեպքում արդարացված է համարում Արայիկ Հարությունյանի որոշումը.

«Մեր ժողովուրդ, ցավոք, սոցիալական հարթակում է անզուսպ, ցանկացած մեկը կարող է հանրահավաք հրավիրել ու այնպիսի հայտարարություններ հնչեցնել, որոնք մեծ վնաս են հասցնում պետությանը, ուստի այս սահմամափակումները որոշ չափով արդարացված եմ համարում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ կարծում է, որ վտանգ կա նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախում օգտագործվող մարդկանց գործողություններում ու հայտարարություններում: