Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է:

Յուրաքանչյուր երեխա ծնվում է որպես անհատականություն՝ իր յուրահատուկ տաղանդով, կարողություններով ու ներաշխարհով: Նրա ծնողների, մեզնից յուրաքանչյուրի, պետության խնդիրն է, կարողանալ հայտնաբերել այդ տաղանդը, օգնել, որ այն ծաղկի ու ծառայի և՛ իրեն, և՛ հայրենիքին:

Միևնույն ժամանակ, մեծերիս պարտքն է անել ամեն ինչ, որ երեխաներն ապրեն, մեծանան և իրենց տաղանդն ու կարողությունները, գիտելիքն ու հմտություններն իրացնեն խաղաղ ու ապահով հայրենիքում:

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագայի, ազգի ապագայի, երկրի ապագայի, բանակի ապագայի, հողի ապագայի…

Այսօր մեր ապագայի պաշտպանության օրն է:

Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ