Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զելենսկին այցելել է Բախմուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի շրջանի առաջավոր դիրքեր եւ պարգեւատրել Բախմուտի պաշտպաններին, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նա լսել է ռազմաճակատի այս հատվածում օպերատիվ իրավիճակի եւ ռազմական գործողությունների ընթացքի մասին զեկույցները, զրուցել զինվորականների հետ եւ շնորհակալություն հայտնել Ուկրաինայի պաշտպանության համար։

Զելենսկին այցելել է նաեւ զինվորականներին, որոնք վիրավորվելուց հետո բուժվում են։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ուկրաինայի զինված ուժերի բժշկական ուժերի ներկայացուցիչներին իրենց պրոֆեսիոնալիզմի, աշխատանքի համար։ Մինչեւ հաղթանակը առաջ անհրաժեշտ է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր, որոնք պաշտպանում են մեր պետությունը։ Դուք պաշտպանում եք այն ձեր ճակատում»,- ասել է նախագահը։

Բախմուտում արդեն մի քանի ամիս է, ինչ ծանր մարտեր են ընթանում։