Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և 225 ձեռնարկությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին։

Փաստաթղթի համաձայն՝ 33 ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով։ Պատժամիջոցները նախատեսում են, մասնավորապես, ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների դադարեցում, լիցենզիաների չեղարկում և այլ սահմանափակումներ, ընդհանուր առմամբ 11 միջոցառում:

Սահմանափակումներ են մտցվում նաև իրավաբանական անձանց նկատմամբ 10 տարի ժամկետով։

Իրավաբանական անձանց ցուցակում են հայտնվել Նիժնի Նովգորոդի «Էլեկտրոմաշ» գործարանը, Նավիգացիոն համակարգերի նախագծման բյուրոն, «Կրասնոզնամենսկի» կիսահաղորդչային սարքերի գործարանը, «Արսենալ» և այլ ընկերություններ, որոնք, ըստ Կիևի, կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ: