Armenia

Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում Է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված Է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ ժնեւյան հանդիպման անվտանգությունն ապահովելու նպատակներով Դաշնային խորհուրդը հաստատել Է հունիսի 15-ից մինչեւ 17-ը Ժնեւի շրջանում օդային տարածության օգտագործման ժամանակավորապես սահմանափակումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը:

«Օդային տարածության օգտագործումը երեքշաբթի օրվանից՝ 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 17-ի տեղական ժամանակով 17:00-ը կսահմանափակվի Ժնեւի Ազգերի հրապարակի երկինքի շրջանում: Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին»,-հավելել են կառավարությունում:

Football news:

Lionel Messi: Everyone is at risk of contracting the coronavirus. It's exciting, we're concerned
Braithwaite on Eriksen: One of the scariest moments of my life. Happy to be alive
Unbearably boring England: no passes through the centre, a wild emphasis on standards, but a superb Calvin Phillips
Malinovsky about 2:3 with the Netherlands: The match can not be called great, we played too low. Could be a draw
Clement Langle: Griezmann is not always treated fairly. He had a good season, but the bar is too high
Karasev has been appointed for the Italy-Switzerland match
St. Petersburg police asked a fan to remove the flag of Ukraine in the fan zone