Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետևանք ունենալ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2022 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մասին, որտեղ նշվում էր, որ հայկական և ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցի հետ։ Այդ առաջարկը հայկական կողմը մերժել է 2020-ի ապրիլին։

«Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք, չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха (Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ)։ Բայց ի՞նչ է լինելու էդ կարգավիճակը, ո՞նց է որոշվելու։ Ի՞նչ է լինելու վերջում։ Որևէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ է»,- հարցադրում արեց Փաշինյանը։
Սակայն 2007-ին հակամարտության կողմերին Մադրիդում ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է․

«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում։ Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի արձագանքելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։
Այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետևանք ունենալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։