Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Զինվորը լավն է, երբ լավ է կրակում… Լավ մարդ է, լավ բարեկամ է, լավ ընկեր է՝ դա դեռեւս չի նշանակում, որ ինքը լավ զինվոր է». Պապիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց. «Պայմանագրային ծառայություն իրականացնող զինվորականը, ոչ սպայական, եթե չի ատեստավորվում, ինչպե՞ս պետք է ակնկալիք ունենա, որ իր աշխատավարձը բարձրանա, երբ մարդը լավ է ծառայում, պարտաճանաչ է, մյուսներից ավելի լավն է, ձգտում է ավելի լավը դառնալու, ինչպե՞ս են իրեն խրախուսելու դրամային ձեւով»: Պապիկյանը պատասխանեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է նշանակում՝ ինքը լավ է ծառայում: Լավ ծառայողի, լավ զինվորի ստանդարտներ ենք մենք հիմա ներդնում: Զինվորը լավն է, երբ լավ է կրակում, լավն է, երբ տիրապետում է իր պաշտոնական պարտականությունները, գործում է օրենքի սահմաններում, ֆիզիկապես պատրաստված է, ու երբ խնդիր կա իր առջեւ կատարելու, կատարում է: Սա է լավ զինվորի՝ իմ պատկերացրած կոնցեպտը: Լավ մարդ է, լավ բարեկամ է, լավ ընկեր է՝ դա դեռեւս չի նշանակում, որ ինքը լավ զինվոր է: Մենք 3 տարի ժամանակ ենք տալիս՝ ուժերը փորձելու, որ տվյալ մարդը իր ֆիզիկական, մասնագիտական, մարտական պատրաստության վրա աշխատի, փոխվի: Հարկ վճարողը վճարում է, որ մենք ունենանք պայմանագրային զինծառայող, ու նա կատարի իր պարտականւթյունները»:

Նազարյանն արձագանքեց, որ լավ զինվորը ունի ընտանիք ու ուզում է, որ իր ընտանիքն ավելի լավ ապրի. «Ինքը, օրինակ, ստանում է 100 հազար դրամ, իրեն պե՞տք է շանս տանք, թե՞ չտանք, ասելու ենք՝ 3 տարի սպասի»: Պապիկյանը հակադարձեց՝ ասելով, որ 3 տարի չի սպասելու, հունվարի 1-ից կարող է գալ, ատեստավորումը հանձնել, աշխատավարձը կրկնակի բարձրացնել. «Էլ հնարավորությունը ո՞նց լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ