Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

10 մլրդ դրամ ՏՏ ոլորտին՝ դոլարի փոխարժեքի նվազման հետևանքները մեղմելու համար

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունենում նաև մեր այս ոլորտի վրա»,-կառավարության նիստում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ զեկուցելով  «ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Աջակցության նախագաիծը նախարարը հիմնավորեց նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազմամբ:

Նա հիշեցրեց, որ մարտին աջակցման ծրագիր էր ներկայացվել 50 % եկամտային հարկի վերադարձի տեսքով, իկ ԿԲ-ի հետ սկսել են ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործարքների կիրառման քննարկումներ և դասընթացներ, բայց նոր իրողությունների ներքո այսօր կարող են տուժել ՏՏ ընկերությունները:

Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ որոշմամաբ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 %-ից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 %-ը:

Նրա խոսքով՝ ծրագրով պետական աջակցությունը կլինի 10 մլրդ դրամի սահմաններում: