Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

11 մեքենա մնացել է արգելափակման մեջ

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 2-ի ժամը 20:06-ից փետրվարի 3-ի ժամը 01:20-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:

Ծառայությունից մանրամասնում են՝  Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի», Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում,

Արագածոտնի մարզի Ուշի-Արտաշավան, Ուշի-Ապարան ավտոճանապարհներին,

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի և Գավառ-Սևան ավտոճանապարհներին,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Լեռնանիստ, Սոլակ գյուղերի և Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհներին,

Շիրակի մարզի Վարդաղբյուր, Շիրակ գյուղերի և Ամասիա-Բյուրակն ավտոճանապարհներին,

Սյունիքի մարզի Վերին Խոտանան և Շինուհայր գյուղերի ավտոճանապարհներին,


Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա: