Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

120 000 մարդ չի երեւում միջազգային հանրության կարծես թե ամենատես աչքին. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Օգտվելով Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հանդեպ միջազգային բեւեռացված ուշադրությունից՝ Ադրբեջանը հերթական անգամ անջատել է Արցախի գազամատակարարումը եւ ավելի խորացրել հումանիտար աղետն այնտեղ: Դրան զուգահեռ՝ այդ երկրաշարժն իսկական հումանիտար «բում» է առաջացրել աշխարհում: Անկախ անկեղծության չափից՝ այն, անշուշտ, ողջունելի է, որովհետեւ ոչ միայն մարդկանց, այլեւ երկրների պարագայում է դժբախտությունը մերձեցնում, նույնիսկ որոշ դեպքերում հաշտեցնում: Իհարկե, նախօրեի երկրաշարժի հետ կապված՝ Իսրայելի օգնությունը Սիրիային դժվար է մերձեցման, առավել եւս հաշտեցման մեկնարկ համարել, այդուհանդերձ, այդ օգնությունը, անկախ ամեն ինչից, ցուցաբերվել է: Տրամաբանորեն հումանիզմը կամ մարդասիրությունը սահմաններ չի ճանաչում կամ չպետք է ճանաչի:

Բայց, պարզվում է, որ բոլոր դեպքերում չէ, որ այդպես է: Համենայն դեպս, Արցախի պարագայում այն կարծես թե ընտրովի է: Իհարկե եւ բարեբախտաբար, Արցախում երկրաշարժ տեղի չի ունեցել, եւ չկան այնպիսի ավերիչ ու ողբերգական հետեւանքներ, ինչպիսին այդ աղետի պարագայում է: Սակայն Արցախում մարդն ավելի քան 50 օր զրկված է մարդավայել ապրելուց՝ զրկված է սննդից, բուժօգնությունից, ջերմությունից, այն ամենից, ինչից հաստատ զրկված չեն տարբեր ատյաններում մարդասիրությունից խոսողները: Այդ դեպքում ինչո՞ւ է Արցախը դուրս մնացել միջազգային առնվազն մարդասիրական ուղեծրից:

Արցախը կարծես առերեւույթ գոյություն չունի միջազգային մարդասիրական քարտեզի վրա, այսինքն՝ 120 000 մարդ չի երեւում միջազգային հանրության կարծես թե ամենատես աչքին: Եվ դրա պատճառն ամենեւին էլ Սիրիայում եւ Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժի հետեւանքով բարձրացած փոշին չէ, այլ այն աշխարհաքաղաքական կատարախտը կամ կատարակտը, որով տառապում են միջազգային ամենաբարձր հարթակներում եւ համաշխարհային կենտրոնակայաններում:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում