Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

15 երեխա վառվեցին, կինն ու աղջիկը խանդավառության մեջ էին այդ օրը. Զոհված զինծառայողի հայր

«Արցախի հողի համար մեր երեխաներն են արյուն թափել։ Արցախը մերն է, ոչ թե Փաշինյանինն ու Ալիևինը։ Երկու եղբայր որոշել են տիրանալ Արցախին։ Ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զհոված զինծառայողներից մեկի հայրը, ով քննչական կոմիտեի դիմաց է, որտեղ առերեսում է տեղի ունենում 2022 թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից  զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով։

Նա ընդգծեց, որ Արցախում  մեր երեխաների արյունն է թափված սկսած 1990-ականներից մինչև հիմա ու այդ հողը մի դավաճանի ստորագրությամբ հանձնվեց, նույն ձև հանձնվեցին մեր երեխաները։

«90-ականներից մինչև պատերազմը Շուշիում եմ ապրել։ Պատերազմի ընթացքում նկատել եմ իր դավաճանությունը։  Դավաճանն ինքն է, դավաճանն այս կառավարությունն է ու շարունակում են դավաճանությունը։

Ինքը կազմակերպում է, որպեսզի վաղը հազարավոր ծնողներ էլի արժանանան մեր ճակատագրին։

Ի՞նչ ես ուզում Նիկոլ Փաշինյան ծնողներից։ Մենք ուզում են արդարություն,  մենք ուզում ենք քո դավաճանությունն ապացուցվի, իսկ դու ի՞նչ ես ուզում մեզանից։  Մենք ամեն ինչ տվել ենք, հիմա ի՞նչ ես ուզում»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Ապա հարցադրում արեց, թե ո՞ւր են մեր գեներալները, որոնք պատերազմ են տեսել։

  «Մենք ամեն օր գոռում ենք, որ դուք դավաճան եք, բայց դուք չեն արդարանում։ Դուք, ձեր կառավարությունով դավաճան եք»,- ասաց նա։ 

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրն ասաց, որ Նիկոլ
Փաշինյանն իրավունք չունի մոտենալ զինվորների շիրիմներին, ծնկի գա ու սուտ արցունքներ թափի, ներողություն խնդրի. «Մենակ ներողությունով չէ։ 5000 երեխա կոտորվեց, հայրենիքի կեսը տվեց... 600 հազար մարդ իրեն քվեարկեց,  դա մեր ազգի խայտառակությունն է»։

Զոհվածի հայրն ասաց, որ իրենք մինչև վերջ գնալու են, իսկ վերջն այն է, որ գլխավոր մեղավորն իր արժան պատիժը կրի։

«15 երեխա վառվեցին, ինքը քեֆ էր անում, կինն ու աղջիկը խանդավառության մեջ էին այդ օրը։ Երկրում գոնե կես օրվա սուգ չհայտարարվեց։

Այսպիսի արժեզրված համակարգում մեր երկիրը երբեք չի եղել։ Եղել են կաշառակերներ և այլն, բայց այնպես, որ ամեն ինչ արժեզրկվեր, բարոյազրկվեր...

Դա  նրանից է, որ հենց առաջին օրվանից հարձակում գործեցին եկեղեցու վրա, հայոց պատմության, գրականության վրա։ Դրա համար կարելի է զիոնվորների հուղարկավորության օրը բերանները մեծ բացած ծամեն»,- ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրը։