Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«15 զինվորի մեկ գիշերում մոխրացնել, ու դրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, գլուխները պատով չտալ․․․»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Դրանք քրեական գործի հանգամանքներում պարզելու ենթակա հանգամանքներ են։ Բայց այն, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն ասպարեզ է նետում թեզ, եւ բոլորով սկսում են այդ թեզը պաշտպանել, սա է կասկածելի։ Քննությունը չավարտված՝ ո՞նց են իրենց վերապահում նման մեղադրանքներ հնչեցնելու»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Գեղարքունիքի մարզում 15 զինվորի կյանք խլած հրդեհ-պայթյունի վերաբերյալ մեկնաբանությունները հակասական են․ Փաշինյանն առանց նախաքննության միանգամից մեղավորների մասին ակնարկեց, փրկարար ծառայության պետն ասաց, թե մահացածները մահճակալին պառկած եղել, իսկ ողջ մնացած զինվորներից մեկն ասել է, որ խառնաշփոթ էր՝ այս ու այն կողմն էին ընկել։

Արծվիկ Մինասյանի խոսքով․ «Դաժան է, որ անմեղ զոհեր են այդ երեխաները։ 15 զինվորի մեկ գիշերում մոխրացնել ու դրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, գլուխները պատով չտալ․․․անընդհատ ինչ-որ հիմար թեզեր են մեջ բերում։ Այս մարդկանց համար մարդկային կյանք, հայրենիք ու արժեքներ չկան։ Որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում ունեն»։

Հարցին՝ ընդդիմադիրներն այցելե՞լ են դեպքի վայր, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ փորձել են, բայց արգելել են․ «Իսկ հիվանդանոց այցելել ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ