Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել, 17 հոգով՝ 29-ը հա՞տ. Հրաչյա Սարգսյանը՝ վարչական շրջանների ղեկավարներին

Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր զեկուցեց, որ վարչական շրջաններից շաբաթվա ընթացքում ստացվել են 1133 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալներ, որից Աջափնյակից՝ 29-ը, Ավանից՝ 51-ը, Արաբկիրից՝ 103-ը, Դավթաշենից՝ 57-ը, էրեբունուց՝ 390-ը, Կենտրոնից՝ 120-ը, Մալաթիա Սեբաստիայից՝ 20-ը, Նոր նորքից 130-ը, Շենգավիթից՝ 215-ը և Քնաքեռ Զեյթունից՝ 3-ը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե քիչ քանակով տվյալներ ներկայացրած վարչական շրջաններում իրո՞ք այդքան են ժամկետանց պարտավորություններ ունեցող քաղաքացիների թիվը:

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը հայտնեց, որ իրենք ներկայացրել են 20 տվյալ, իսկ քաղաքապետը հետաքրքրվեց, թե վարչական շրջանի համապատասխան բաժինները քանի աշխատակից ունեն:

Ճշտելով, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Եկամուտների վարչությունում աշխատում է 16 աշխատակից, իսկ Աջափնյակում՝ 17՝ Հրաչյա Սարգսյանը հարցրեց. «16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել, 17 աշխատակցով 29 տեղեկա՞նք  են պատրաստել մեկ շաբաթում, բա էն մյուս վարչական շրջաններում, որ 100-ից ավել  է, ինչպե՞ս են դրանք սարքել»: