Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

1990-98 թթ. առանց աղմուկ բարձրացնելու բազմաթիվ սփյուռքահայեր են հրավիրվել Հայաստանի պետական համակարգի առանցքային պաշտոններում աշխատելու․ «Իլուր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Աննա Իսրայելյանի («Առավոտ») հետ հունվարի 28-ի զրույցի ընթացքում «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի Հայաստան-Սփյուռք միասնականություն փորձագիտական հանձնախմբի անդամ Վահան Զանոյանը, դժգոհելով, որ սփյուռքահայությունն ըստ արժանվույն ներգրավված չի եղել նորանկախ Հայաստանի պետականաստեղծության գործում, որպես դրա ապացույց պնդում է, որ ընդամենը երեք սփյուռքահայեր են պաշտոններ զբաղեցրել Հայաստանի Հանրապետությունում։ Այս պնդումն առաջին անգամ չէ բարձրաձայնվում, եւ դեռեւս 2018 թվականի հունիսի 13–ին Աշոտ Սարգսյանը «Իլուր»-ում անդրադարձել է այսօրինակ մերկապարանոց ու անհիմն տեսակետներին, որն էլ կրկին ստորև ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

Վերջին շրջանում հաճախ են խոսում Սփյուռքի ներուժն օգտագործելու մասին, հնչում են կենացներ, ելույթներ ու հայտարարություններ՝ մոռանալով, որ 1990-98թթ. առանց աղմուկ բարձրացնելու, առանց ամպագոռգոռ հայտարարությունների, առանց համաշխարհային ազգի մասին դատարկաբանությունների բազմաթիվ սփյուռքահայեր են հրավիրվել Հայաստանի պետական համակարգի առանցքային պաշտոններում աշխատելու.

Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՀ ԱԳ նախարար
Սեպուհ Թաշճյան, ՀՀ պետնախարար, Էներգետիկայի նախարար
Միրոն Շիշմանյան, Էներգետիկայի նախարար
Ժիրայր Լիպարիտյան, ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական
Նիկոլ Շահգալդյան, ՀՀ Նախագահի խորհրդական
Վարդան Օսկանյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (հետագայում` ԱԳ նախարար)
Իշխան Մարտիրոսյան, Գյուղատնտեսության փոխնախարար
Ալեքսանդր Վարդանով, «Արդշինբանկ»-ի կառավարիչ
Արմեն Աբաղյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
Ժակ Փանոսյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
Ասատուր Հաճյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
Քրիստիան Տեր—Ստեփանյան, ՀՀ ԱԳ աշխատակից, ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ ( հետագայում` Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ)
Շահեն Ավագյան, ԱԳՆ իրավաբանական բաժնի վարիչ (հետագայում` գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար)
Մաթևոս Տեր—Մանվելյան, ՀՀ ԱԳՆ բաժնի վարիչ
Ռուբեն Մոզյան, Արգենտինայում ՀՀ դեսպանության քարտուղար
Արման Սարյան, ՀՀ փոխվարչապետ Վիգեն Չիթեչյանի խորհրդական
Հովսեփ Հովսեփյան, ՀՀ ՊՆ Հատուկ ստորաբաժանման հրամանատար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում