Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

19FortyFive. Չինաստանը «կրկնօրինակել է» ռուսական կործանիչներն ու հրթիռային համակարգերը

Չինաստանի կործանիչներն ու հրթիռային համակարգերը հիմնված են խորհրդային և ռուսական ռազմական մշակումների վրա: 19FortyFive ամերիկյան ռազմական պորտալի տարածածա լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։

Նշվում է, որ ՉԺՀ-ի ռազմաօդային ուժերն օգտագործում են Shenyang J-11 կործանիչներ, որոնք հիմնված են ռուսական Սու-27-ի նախագծի վրա։

«Չինաստանը, ամենայն հավանականությամբ, օդանավերի բաղադրիչները նախագծել է առանց Ռուսաստանի թույլտվության: Արդյունքում J-11-ը ճիշտ նույն տեսքն ունի, ինչ Սու-27-ը»,-գրում է պորտալը։

Չինաստանը ձեռք էր բերել նաև ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգեր։ Պորտալի տվյալներով՝ չինական HQ-9 հակաօդային պաշտպանության համակարգը «կասկածելիորեն նման է» ռուսական համալիրին։ Չինական Liaoning ավիակիրը նույնպես հիշեցնում է որպես խորհրդային զնախագծերի վրա հիմնված զենք։