Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

20 տարի անց՝ փոխվել է Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ՝ «Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 30-ին բացվել է թանգարանի նոր՝ ժամանակավոր ցուցադրությունը։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ, մեծ ուշադրություն է դարձվել թանգարանում միջավայրի եւ ժամանակաշրջանի արտացոլմանը։ Մասնագիտական խմբում աշխատել են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, գրականագետներ, ստեղծագործական խումբը մշտական կապի մեջ է եղել Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի հետ:

«Թանգարանի նոր ցուցասրահում կարելի է գտնել աուդիո-վիդեո եզակի նյութեր, որոնք թանգարանին տրամադրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ առկա է ձայնային ինստալյացիա. Նարինե Գրիգորյանի եւ Բաբկեն Չոբանյանի ձայներով հնչում են հատվածներ՝ Շուշանիկ Մատակյանի եւ Ավետիք Իսահակյանի փոխադարձ նամակներից։ Իմ մեծ շնորհակալությունը՝ եւ Առաջին Ալիքին, եւ մեր երկրի լավագույն ձայներից երկուսին՝ աչք եւ ականջ շոյող այս նվերների համար»,- մեզ հետ զրույցում նշեց Լիլիթ Թովմասյանը։

Ավետիք Իսահակյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում գրողի կյանքը, պոեզիան և հասարակական գործունեությունը ներկայացված են նոր տեսանկյունից, ներդրված են նորարարական լուծումներ, մշակված է կենսագրական պատ։

Թանգարանի նոր ցուցասրահում ստեղծված է նաեւ հարմարավետ միջավայր՝ կրթական ծրագրերի իրականացման համար։ Այստեղ կարելի է գտնել նաեւ բանաստեղծի պոեզիայի թարգմանությունների ձայնագրություններ՝ ընթերցված լեզվակիրների կողմից, ինչպես նաեւ լսել Վարպետի ձայնը։ «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ն թանգարանին նվիրել է երկու պլանշետ, որոնք ծառայում են աուդիո-վիդեո նյութերի ցուցադրմանը։

Կենսագրական պատը շուտով կլրացվի նաեւ QR կոդերով, որոնց միջոցով այցելուները կկարողանան նավարկել եւ ավելին իմանալ գրողի կենսագրության՝ առավել հիշարժան դրվագների մասին։ Աշխատանքներ են տարվում թանգարանի առցանց ցուցադրության մշակման ուղղությամբ։

Ծրագրի արդյունքում թանգարանի ցուցանմուշների ցանկն հարստացել է նաեւ նոր եւ խիստ արժեքավոր ցուցանմուշներով. Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում է մինչ այժմ գրականության մեջ անհայտ համարվող Շուշանիկ Մատակյանի նամակը՝ Ավետիք Իսահակյանին. այն Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի անգնահատելի նվերն է իր հարազատ քաղաքի թանգարանին:

Բացի այդ, առաջին անգամ թանգարանում ցուցադրվում են նաեւԱրշակ Չոպանյանի, Գարեգին Լևոնյանի, Զապել Եսայանի, Հովհաննես Շիրազի հետ Ավետիք Իսահակյանի ձեռագիր նամակագրության օրինակներ։

Նախաձեռնության հեղինակներն ու ծրագիրն իրականացնողները վստահ են՝ նոր ցուցադրությունը շեշտակի ավելացնելու է թանգարանի այցելուների թիվը։