Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2021 թվականին 592 մլրդ դոլարի զենք է վաճառվել, առաջատարներն ԱՄՆ-ն ու Չինաստանն են

Աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների կողմից զենքի և ռազմական ծառայությունների վաճառքը 2021 թվականին աճել է 1,9 տոկոսով՝ հասնելով 592 միլիարդ դոլարի՝ չնայած մատակարարման շղթայի հետ կապված խնդիրներին, որոնք խոչընդոտում էին կարևոր բաղադրիչների առաքմանը, համաձայն Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ​​ինստիտուտի (SIPRI) նոր տվյալների: Աշխարհում սպառազինության վաճառքն աճում է յոթերոդ տարին անընդմեջ, հայտնում է SIPRI-ն:

Սպառազինության վաճառքի ծավալներով առաջատարն ամերիկյան ընկերություններն են, որոնք 2021 թվականին վաճառել են 299 միլիարդ դոլարի զենք։ Վաճառքի ծավալները կտրուկ ավելացրել են չինական կազմակերպությունները։ Ցուցակի 8 չինական ընկերությունները համատեղ 109 միլիարդ դոլարի սպառազինություն են վաճառել։

Ոլորտում աշխարհի 10 խոշորագույն ընկերություններից 5-ը ամերիկյան են, 4-ը՝ չինական, 1-ը՝ բրիտանական։

Վաճառքի ծավալներն ավելացրել են նաև Հարավային Կորեան և Ֆրանսիան։ Ռուսական ընկերությունների 2021 թվականին վաճառել են 17,8 միլիարդ դոլարի սպառազինություն, աճը՝ 0․4 տոկոս։