Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2021 թվականին ԵՄ-ն 31 միլիոն եվրո աջակցություն է տրամադրել հայաստանյան ՔՀԿ-ներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2021 թվականին Եվրոպական միությունը 31 միլիոն եվրո աջակցություն է տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Այս մասին ասվում է քաղաքացիական հասարակությանը տրամադրված ԵՄ աջակցության ամփոփագրում, որը հրապարակել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ իրականացվել է 31 ծրագիր, իսկ ԵՄ աջակցությունը կազմել է 31,34 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, ենթադրամաշնորհային մեխանիզմների միջոցով լրացուցիչ ֆինանսավորում է ստացել 140 ՔՀԿ։

Քաղաքացիական հասարակության աջակցությանն ուղղված դրամաշնորհներն ընդգրկել են թեմատիկ ոլորտների լայն շրջանակ, մասնավորապես՝ 41 տոկոսն ուղղվել է կրթության ոլորտին և հմտությունների զարգացմանը: