Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2022-ի հուլիսն ամենաշոգերից մեկն է

Այս տարվա ամառը պատմության մեջ երրորդ ամենաշոգն  է։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը։

Անցած ամիս ծայրահեղ շոգը, երաշտն ու անտառային հրդեհներն աշխարհի տարբեր ծայրերում ազդել է բնակիչների վրա։ 2022-ի հուլիսին ջերմաստիճանը 0.4 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականներին գրանցված միջին ջերմաստիճանից, սակայն մի քիչ սառն է եղել, քան 2019-ի հուլիսին։

Եվրոպայի մեծ մասի համար 2022 թվականի հուլիսը չափազանց չոր էր։ Մի քանի երկրներում գերազանցվել են նվազագույն տեղումների ռեկորդները, ինչը մեծ վնաս է հասցրել տեղական տնտեսությանը, գյուղատնտեսությանը և մեծացրել անտառային հրդեհների վտանգը։ Անսովոր շոգ և չոր եղանակը պահպանվում է օգոստոսին:

Հուլիսին +40 ու բարձր աստիճան է գրանցվել Պորտուգալիայի, Իսպանիայի, նույնիսկ Մեծ Բրիտանիայի մի քանի շրջաններում, որտեղ նախկինում նման շոգ չի եղել։

Իսպանիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է, որ հուլիսը եղել է ռեկորդային շոգ ամիսը, ջերմաստիճանն ամենաբարձրն է եղել, շոգն էլ ամենաերկարն է տևել։

ԱՄՆ-ում էլ այս ամառը բարձր ջերմաստիճանի ցուցիչով երրորդն է եղել դիտարկումների ողջ ընթացքում։ Ջերմաստիճանը միջինից բարձր է եղել ԱՄՆ 48 նահանգներում։