Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2022 թվականի համար oտարերկրյա ներդրումների «ռեկորդային թիվ» ենք ունենալու. Վահան Քերոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Թե մեր, թե բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, դիտարկվում եւ մշակվում են ծրագրեր, որոնք ուղղված են ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից, ֆինանսական միջոցների հասանելիության հեշտացմանը»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը ներկայացնում էր «Արդյունաբերական քաղաքականության մասին» նախագծում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով դյուրացումներ են նախատեսվում մի շարք գործառույթների համար:

Իշխանական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը  նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բավարար ջանքեր գործադրում ենք եւ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում, արդյո՞ք, ավելի արագ որոշումներ ընդունելուն պատրաստ ենք, որպեսզի ավելի ազատ եւ արագ գործենք:

Վահան Քերոբյանը նկատեց՝ այսօրվա տեմպերը բավարար չեն պատգամավորի նշած մարտահրավերներին դիմագրավելու. «Շուտով կստանանք ներդրումների եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը. մենք գիտենք ուղղակի, որ օտարերկրյա ներդրումների մասով ունենալու ենք շատ մեծ թիվ, ռեկորդային, բայց ուղղակի ներդրումներ- ՀՆԱ հարաբերակցությունը դեռեւս հեռու է կառավարության ծրագրով եւ կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված թիրախից: Մենք նաեւ կառավարությունում ենք քննարկել եւ նշել, որ ներդրումների ներգրավման գործընթացը պետք է էապես արագանա եւ պարզանա: Ընդհանուր ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը 25 տոկոս է, մեր գնահատմամբ, տարին ավարտելու ենք 17-18 տոկոսի միջակայքում, որը հեռու է կառավարության ծրագրով սահմանված թիրախից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ