Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների համալրման նպատակով ընդունվում են առաջարկներ

ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 7-ի N 789-Ա որոշմամբ ստեղծված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2023 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրել է առաջարկներ (կցված է):

Շահագրգիռ կազմակերպություններն և անձինք կարող են հանդես գալ նոր առաջարկներով ու նախաձեռնություններով՝ առկա ծրագրերը համալրելու կամ հարստացնելու նպատակով: Նոր ծրագրերի առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected] / [email protected], ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին ուղղված ուղեկցող գրությամբ:

Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (1 էջ),
  • նախահաշիվ,
  • տեղեկատվություն՝ անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
  • տեղեկատվություն՝ համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • տեղեկատվություն՝ դիմումատուի (անհատ, կազմակերպություն) վերաբերյալ:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` +374 10 599 631 

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ