Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2023թ.-ին Արցախի ԱԳՆ պահպանման ծախսերը կնվազեն, արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերի նվազմամբ պայմանավորված

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նոյեմբերի 28-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Ներկայացվել են ԱԳՆ, զբոսաշրջության, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի 2023 թվականի բյուջեները:

ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը նախ անդրադարձել է 2022-ի բյուջեին, որտեղ պահպանման ծախսերը կազմել են 714 մլն. 332 հազ. դրամ: 2023 թ.-ին պահպանման ծախսերը 169,5 մլն-ով կնվազեն, ինչը պայմանավորված է արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերի նվազմամբ:

Զբոսաշրջության բյուջեն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: 2023 թվականին ոլորտի բյուջեն նախատեսված է 33,5 մլն. դրամի չափով, որն ուղղորդվելու է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ու զարգացման ծրագրերին:

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2023 թվականի բյուջեն պլանավորված է 446 մլն. 600 հազ. դրամի չափով, որի 86,5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը: Նոր տեխնիկայի ձեռքբերման համար նախատեսվում է 2 մլն. դրամ:

«Ազատ Արցախ» թերթի բյուջեն անփոփոխ է մնացել՝ 106 մլն. 503 հազ. դրամ, որից 80 մլն. 649 հազ. դրամը կազմում է աշխատավարձի ֆոնդը: 8 մլն դրամ ապահովվելու է սեփական եկամուտների հաշվին:

Պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողներին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին