ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 36-ամյա Արտակ Մ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր