ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանին գումար է հատկացնելու: Խոսքը 42 մլն 700 հազար դրամի մասին է: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 10-ից Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանվել է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:

Իսկ մինչև հուլիսի 10-ը գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվել է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, որի ընդհանուր չափը չէր կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Փաստորեն կառավարությունը որոշել է բարձրացնել հավելավճարի չափը, չնայած այն հանգամանքին, որ ՍԴ եւ նախագահը եւ փոխնախագահը բավականին բարձր աշխատավարձ են ստանում:

Ս.Հ.


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր