Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

44 օրյա պատերազմի չքաղած դասերը

2020 թվականի 44 օրյա պատերազմից 2 տարի անց, հասարակության լայն շերտերը դեռևս չեն գիտակցում պատերազմի բռնկման և հայության համար ողբերգական ավարտի պատճառահետևանքները: Մարդկանց ընկալումները սահմանափակվում են զուտ Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ որոշ դեպքերում, հասարակության ավելի նեղ գիտակցության տեր մարդկանց համար, նույնիսկ` Արցախի՛ և Ադրբեջանի միջեւ պատերազմում կրած պարտություն:

Հայաստանը (Արցախը ներառյալ) չի պարտվել Ադրբեջանին: Հայաստանը պարտվել է ռուս-թուրքական դավադրությանը և Հայաստանի ներքին ռուսական գաղութային համակարգին:

Հայաստանը պարտվել է` քանզի չուներ ինքնիշխանության այնպիսի ցուցանիշներ, որը թույլ կտար ունենալ այնպիսի աշխարհաքաղաքական դաշնակցային հարաբերություներ, որի շնորիվ կխուսափեր պատերազմից, կամ պատերազմի դեպքում` կհաղթեր այդ պատերազմը: Հայաստանն աշխարհի կողմից մերժված Ռուսաստանի կիսագաղութի կարգավիճակում էր, և մինչև այսօր այդ կարգավիճակում է:

Ադրբեջանը սկսեց 44 օրյա պատերազմը, որպեսզի Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ զավթի Արցախը, որից հետո Սյունիքով միջանցքներ բացի դեպի Նախիջևան և Թուրքիա:

Ռուսաստանն իր ռազմատեխնիկական, Հայաստանում լրտեսական և քաղաքական հնարավորություներով աջակցեց Ադրբեջանին, որպեսզի.

1. Լավրովյան պլանի համաձայն զորք մտցնի Արցախի մնացած տարածքներ։
2. Թուրքիայի հետ համաձայնեցված գործողություններով, Ռուսաստանը հող նախապատրաստեց Ուկրաինայի վրա հարձակման համար, որտեղ Անկարան պետք է ցույցաբերեր (և ցուցաբերեց) չեզոք դիրքորոշում Մոսկվայի նկատմամբ:
3. Ռուսաստանին, ինչպես և Ադրբեջանին և Թուրքիային` հարկավոր էր Սյունիքով միջանցքներ,   Թուրքիայի հետ ցամաքային ճանապարներ բացելու համար, առաջիկա պատժամիջոցների ժամանակաընթացքում մի փոքրիկ օդ բացելու նպատակով:
4. Ռուսաստանը` հաշվարկելով Կովկասից իր հեռանալու որոշ հավանական սցենարները, նախատեսեց իր տեղը զիջել Թուրքիային` ներս չթողնելով Արևմուտքին:

Այս ամենը կոչվում է ռուս-թուրքական օկուպացիա, որի զոհ դարձան հազարավոր հայ մարդկանց կյանքեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, ինչպես նաև ռուսներն ու թուրքերը ևս մեկ անգամ իրար մեջ կիսեցին մեր հայրենիքը:

Սա պետք է հասկանա մեր հանրությունը և այսօր, երբ տարածաշրջանը կանգնած է աշխարհակարգի փոփոխության առջև, և երբ ռուսական կայսրությունը մտել է իր փլուզման վերջնական փուլ` հայ ժողովուրդն ունի աննախադեպ հնարավորություններ շրջել պատմության էջն իր օգտին` վերադարձնելով իր հայրենիքի մի մասը:

Այսքանը պետք է հասկանա մեր հանրությունը և իրեն գաղութացնողի փլուզման, ԱՄՆ – Իրան հարաբերությունների բարելավման ընթացքի հետ զուգահեռ և հույն-թուրքական գալիք պատերազմի նախաշեմին` ինքնամաքրվի գաղութարարի 30 տարվա տեղական խամաճիկներից, և ինքնիշխան ձեռքով սեղմի արևմուտքի մեկնած ձեռքը` Հայաստանը դարձնելով մեծ աշխարհագրական ճանապարհային կապերի վրա ինքնիշխան կենտրոն և անվտանգության բաստիոն:

Քայլը ժողովրդինն է: Հայությունն ինքը պետք է որոշի թե նոր աշխարհակարգում հաղթա՞ծ,  թե պարտված պետություններին է միանալու:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից