Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ենթակայությանն անցած տարածքներում մնացած որեւէ հայ այս պահին ողջ չէ. «Առերեսում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունվարի 10-ի հեռուստահարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արցախցիներին այս ուղերձն էր հղել․ «Նրանց համար, ովքեր ուզում են ապրել Ադրբեջանի դրոշի տակ, կստեղծվեն բոլոր պայմանները։ Ադրբեջանի քաղաքացիների հետ հավասար կերաշխավորվեն նաեւ նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ նրանց համար, ովքեր չեն ուզում դառնալ մեր երկրի քաղաքացի, ճանապարհը փակ չէ, բաց է։ Նրանք կարող են հեռանալ։ Կարող են ինքնուրույն հեռանալ, կամ հեռանալ խաղաղապահների մեքենաներով, կամ էլ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանն անդրադառնալով իրավունքները երաշխավորելու վերաբերյալ այս խոստմանը՝ մասնավորապես ասաց. «Սա վախեցնող արտահայտություն է, քանի որ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների գնահատականներով՝ իրենք, ադրբեջանցիներն իրենց երկրում ազատ չեն, բռնություններից ապահովագրված չեն: Եվ երբ որ առաջարկվում է ապրել նույն կարգավիճակով, ինչ ապրում են ադրբեջանցիները՝ դա ոչ թե դրական ուղերձ է, այլ մտահոգիչ»:

Իսկ մյուս հյուրը՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանն այս առնչությամբ նաեւ հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո կային հայեր, որոնք «տարիքի կամ այլ գործոնների ուժով որոշում էին կայացրել մնալ ու շարունակել բնակությունը սեփական հողում՝ առերեսվելով ադրբեջանական իշխանության հնարավորությանը, եւ որեւէ հայ այս պահին ողջ չէ: Եվ Ադրբեջանի իշխանությունները նախ այդ հարցին պետք է պատասխանեն՝ եթե հռչակվում է, որ հայերը կարող են ապրել եւ ունենալ հավասար իրավունքներ, ինչպես, ճիշտ մատնանշվեց՝ ճնշված ադրբեջանական ժողովուրդն է, ապա ինչո՞ւ ֆիզիկապես գոյություն չունեն այն տարեցները, հաշմանդամություն ունեցող երիտասարդները, որոնք կամային որոշում էին կայացրել՝ մնալ ու ենթարկվել ադրբեջանական իշխանությանը»:

«Առերեսում» հաղորդաշարի հերթական թողարկումը դիտեք այսօր 22.00-ին: