Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը 2023 թվականին կշարունակվի

50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը 2023 թվականին կշարունակվի Կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը: Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%): Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիվանդության վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը ներդրվել է 2 բուժհաստատությունում (Երևանում և Գյումրիում), ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբում` պատահականության սկզբունքով:

Ընդհանրացված արդյունքները

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն – 1727 հետազոտություն,

93 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,

67 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:

Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա»  368 հետազոտություն,

4 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,

2 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խարհրդատվություն:

Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը: