Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

7 մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ:

Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր երեք մասնակիցները՝ Նարեկ Գալստյանը, Մակիչ Կարապետյանը և Գոռ Հասրաթյանը, արժանացել են բրոնզե մեդալների:

Ավագ խումբը ներկայացնող հինգ մասնակիցներից Արեգ Բարսեղյանը նվաճել է արծաթե, իսկ Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և Հովսեփ Կարապետյանն արժանացել են բրոնզե մեդալների։ Նշենք, որ Հովսեփ Կարապետյանը սովորում է ՀԱՊՀ ավագ դպրոցում, իսկ մնացած վեց մասնակիցներն Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ են։ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկիստանի, Թուրքիայի և այլ երկրների դպրոցականները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ