Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

8 հանդիպումների եզրափակիչ հաղորդագրություններում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն օգտագործվել է ընդամենը 1 անգամ. Աշոտյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարուքյանն այսօր Թվիտերում հիմնավորել է, թե ինչու «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը պիտի շարունակել օգտագործել։

Իհարկե, միանշանակ է, որ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է լուծված, ոչ էլ Լեռնային Ղարաբաղը վերացել է որպես քաղաքական միավոր, այդ թվում՝ միջազգային քաղաքականության մեջ։
Էդմոնի գրածի զավեշտը ուրիշ տեղ է։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Էդմոնի շեֆ Նիկոլը ունեցել է 3 հանդիպում Ալիեւի հետ ռուսական միջնորդությամբ եւ 5 հանդիպում՝ եվրոպական։

Ահա այդ հանդիպումներում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործման վիճակագրությունը։


26․11․2021- Սոչի- ԼՂ հիշատակում կա։
14 December 2021- Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։
6 April 2022- Բրյուսել – ԼՂ հիշատակում չկա։
23 May 2022- Բրյուսել – Հիշատակվում է ՂԱՐԱԲԱՂԻ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ։
31 August 2022 – Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։

Այսինքն` հաշվետու ժամանակահատվածում Նիկոլով կայացած 8 հանդիպումների եզրափակիչ հաղորդագրություններում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն օգտագործվել է ընդամենը մեկ (!) անգամ։

Փաստորեն, ՌԴ ՊՆ-ն ավելի հետեւողական է այդ հարցում, քան իր համաձայնությունը տվող Նիկոլը։

Հ.Գ. Էդմոնին ասեք, թող այս մասին էլ մի հատ թվիտ անի։