Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԱ-2022. Բելգիային հաղթելուց հետո մարոկկացիները Բրյուսելում անկարգություններ են կազմակերպել

Բրյուսելում զանգվածային անկարգություններ են սկսվել ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի Բելգիայի և Մարոկկոյի հավաքականների (0:2) հանդիպումից հետո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարոկկոյից ներգաղթյալները Բելգիայի մայրաքաղաքում ջարդ են կազմակերպել՝ տոնելով իրենց թիմի հաղթանակը։ Անկարգությունների պատճառով տեղի ոստիկանությունը ստիպված է եղել շրջափակել Բրյուսելի մի մասը և արցունքաբեր գազ կիրառել։

championat.com-ի հաղորդմամբ, ոստիկանությունը 10-ից ավելի մարդու ձերբակալել է։ Հիմնական անկարգությունները տեղի են ունեցել Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում։ Մարոկկացի երկրպագուները այրել են մեքենաներ, ճայթրուկներ նետել, կոտրել փողոցի կահույք։ Նրանք նաև պոկել են Բելգիայի դրոշները։

F խմբում Մարոկկոն 4 միավորով երկրորդն է, բելգիացիները 3 միավորով երրորդն են: Խմբային փուլի վերջին տուրում կկայանան Բելգիա - Խորվաթիա և Կանադա - Մարոկկո հանդիպումները։