Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։

Նախօրեին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի  գործով լսումներն էին, այսօր՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի։

Ադրբեջանական կողմի ելույթներից հետո Հայաստանը ներկայացրեց  իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջներին։ 

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանի ուսյալ իրավախորհրդատուներն ի ցույց դրեցին ադրբեջանական հայցը ոչ անկեղծ, ոչ իրական պահանջ է իրենից ներկայացնում. «Սրանք կցված են՝ ստեղծելու համար կեղծ հավասարության տպավորություն»։ 

«Հայաստանը խնդրում է մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցն ամբողջապես»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։ 

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահը տեղեկացրեց, որ դատարանը հնարավորինս արագ կհրապարակի որոշումը։