Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողներն արբիտրաժային վարույթ են նախաձեռնում Բաքվի դեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ազատություն». 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողները մտադիր են միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ պնդելով, որ Բաքուն 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առգրավել և յուրացրել է իրենց սեփականությունը։ Այս մասին հաղորդում է միջազգային արբիտրաժային ոլորտի անցուդարձին հետևող առաջատար մասնագիտացված կայքը՝ Global Arbitration Review-ն, հավելելով, որ ծանուցումը ներկայացվել է դեկտեմբերի 5-ին՝ փոքր ՀԷԿ-երի 19 հայ սեփականատերերի անունից։

Կայքի փոխանցմամբ՝ հայ ներդրողների շահերը ներկայացնում է նյույորքյան հեղինակավոր Willkie Farr & Gallagher իրավաբանական ընկերությունը։

Երևանում հայցվորների իրավաբանական թիմում, ըստ կայքի, ընդգրկված են արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի փաստաբանական գրասենյակի աշխատակիցներն ու երևանցի անկախ փաստաբան Նորայր Բաբաջանյանը։

Global Arbitration Review-ի վկայությամբ՝ հայցը վերաբերում է Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի շրջաններում գտնվող 18 փոքր ՀԷԿ-երին, որոնց սեփականատերերի համոզմամբ՝ Ադրբեջանը դրանք յուրացնելով խախտել է Եվրոպական էներգետիկ խարտիայի մի շարք դրույթներ։ 1991 թվականին կնքված այս փաստաթուղթը նաև էներգետիկ ոլորտի միջազգային վեճերի հանգուցալուծման մեխանիզմ է նախատեսում՝ կա՛մ Ստոկհոլմյան արբիտրաժային պալատի, կա՛մ հատուկ այս կամ այն հայցը քննելու համար ստեղծվող հատուկ արբիտրաժային մարմնի միջոցով։ Թե որ տարբերակն է ընտրվելու Ադրբեջանի դեպքում, դեռ հստակ չէ։

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: