Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանական վերջին ագրեսիային անդրադարձել են ԱՄՆ Սենատի ռազմական ծառայության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները և տասնյակ սենատորներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետևողական աշխատանքների, կոնգրեսականներին մշտապես Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու և ամերիկահայ համայնքին Հայ դատի հանձնախմբի առաջնահերթությունների շուրջ համախմբելու արդյունքում` ԱՄՆ բարձրաստիճան օրենսդիրները շարունակում են անդրադառնալ Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային։

Մասնավորապես, Սենատի ռազմական ծառայության հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը թվիթերյան գրառմամբ դատապարտելի է համարել Ադրբեջանի զինուժի գործողությունները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն էլ օրեր առաջ էր անդրադարձել ադրբեջանական գործողություններին՝ պնդելով, որ ադրբեջանական  ուժերը պետք է դուրս բերվեն Արցախի շրջաններից և կասեցվեն նրանց վայրագություններն ընդդեմ Արցախի ժողովրդի։

Ադրբեջանական գործողությունները դատապարտել են նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Մարկո Ռուբիոն, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջեքի Սփիերը, Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Քեթրին Քլարկը, Աննա Էշոն, Ռաջա Քրիսնամըրֆին, Բրենդա Լորենսը, Լինդա Սանչեսը, Յան Շակովսկին, Բրեդ Շերմանը և Լորի Թրահանը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամենօրյա ծավալուն և բազմաոլորտ աշխատանքով շարունակում է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները՝ ի թիվս այլնի հիմնական քաղաքական առաջնահերթություն ունենալով Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկումը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ