Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանը հայտարարել է, որ դադարեցնում է Իրանում դեսպանատան աշխատանքները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է Իրանում դեսպանատան աշխատանքները, քանզի նրան հիմնավոր չեն թվում Իրանի իշխանությունների պնդումները, թե ահաբեկությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:

Հիշեցնեմ, որ այս առիթով Իրանի ԱԳՆ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ, ԻԻՀ նախագահը խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, ցավակցել, խոստացել խնդիրը արագ պարզել…. բայց դա չի խանգարել Ադրբեջանին երեկ փակել իր դեսպանատունը և հայտարարել, որ գործելու է միայն հյուպատոսական ծառայությունը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը, Իսրայելի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ միասին (թեպետ վերջինս առավել զուսպ է պահում իրեն Իրանի հարցում) կոնկրետ գործողությունների փուլ են մտնում: Իրանն ամեն կերպ փորձում է վիժեցնել լարվածությունը:

Բայց ինչպես 1980-88թ. Իրանա-իրաքյան պատերազմը դարձավ «Պարտադրված պատերազմ», հիմա ականատես ենք լինում նույն բանին: