Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանը կարող է խայծ դառնալ, որով փորձ կկատարեն Իրանին ներքաշել ռազմական պրոցեսների մեջ. Սուրեն Սարգսյան. «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ա1+». «ԱՄՆ-ն 1990-ականներից սկսած կուլիսային դիվանագիտության շրջանակներում իրականացրել է այն քաղաքականությունը, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտներ չլինեն որովհետև կոնֆլիկտների լինելը նշանակում է Ռուսաստանի ազդեցություն մեր տարածաշրջանում»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ քաղաքագետի՝ Իրանը ունի մի մարտավարական մոտեցում՝ ցանկացած տեսակի ռազմական բախում լինի իր տարածքից դուրս, հարևան ինչ-որ երկրի տարածքում։

«Ադրբեջանը կարող է խայծ դառնալ, որով փորձ կկատարեն Իրանին ներքաշել ռազմական պրոցեսների մեջ։ Մենք հասկանում ենք, որ եթե ինչ-որ մի ռազմական գործողություն լինի, օպերացիա լինի, ապա Իրանը ամեն ինչ անելու է, որ իր սահմաններից դուրս լինի։ Սյունիքը, Արցախը ամենահարմար տարածքներն են այդ առումով հնարավոր կոնֆլիկտի համար, հաշիվները պարզելու համար»։