Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը կանգնել է լուրջ խնդիրների առաջ. Մեխակ Ապրեսյան

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ ռազմական գործողություններից հետո նախատեսված մի շարք միջոցառումներ, որոնք միջազգային նշանակություն ունեին, հետաձգվել են։ Դրանցից է Արենիում ամեն տարի անցկացվող գինու փառատոնը, որին մասնակցելու համար տարբեր երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկներ էին ժամանում Հայաստան։

Բացի այդ, ըստ նրա, Ջերմուկում, որը համարվում է Հայաստանի կարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկն, շատ ենթակառուցվածքներ ֆիզիկապես վնասվել են, դրանից բացի այսօր այնտեղ զբոսաշրջային այցելություններ չկան: «Ջերմուկի առողջարանները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ հաստատություններ այսօր չեն գործում և չի բացառվում, որ այս հաստատությունները ևս կարող են փակվել»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ պետք է պետություննը մասնավոր հատվածի հետ միասին պետք է քննարկի և մշակի ռազմական գործողություններից տուժած վայրերում զբոսաշրջության պահպանման  ուղղությամբ միջոցառումների ծրագիր։

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ իրականում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականից սկսած կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ. սկզբում համավարակն էր, հետո 44-օրյա պատերազմը, որը մեծ հարված հասցրեց զբոսաշրջության ոլորտին։

«Դրանից հետո ջանքեր գործադրվեցին ոլորտը վերականգնելու ուղղությամբ, ինչը հաջողվել էր, սակայն համավարակից, պատերազմից հետո կազմակերպված զբոսաշրջությունը դեռևս չի մտել կայուն վերականգնման փուլ։ Կազմակերպված այցելությունները շատ չեն, հիմնականում աճ գրանցվում է անհատական այցելությունների շնորհիվ»,- ընդգծեց նա։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան է այցելել 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, ինչը, ըստ Մեխակ Ապրեսյանի, մոտենում է 2019 թվականի տվյալներին։