Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի անպատժելիության հետևանքով ծնվեց հերթական նոր հանցագործությունը՝ Արցախի շրջափակումը. Ավանեսով

 Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Արցախում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների  մասնակցությամբ բուհում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝  նվիրված Բաքվի հայերի ցեղասպանության 33-րդ տարելիցին։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսը կրում էր «Անպատժելիության հետևանքները» խորագիրը։

Մինչև ասուլիսի մեկնարկը մասնակիցները նախ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Ուղիղ 33 տարի առաջ Բաքվում սկսվեց պետական մակարդակով կազմակերպված հայերի ցեղասպանությունը։ Բայց մենք պետք է հստակ արձանագրենք, որ Բաքվի ցեղասպանությունը չի սկսվել 1990 թվականի հունվարի 13-ին։ Երբ դեռ 1988 թվականին Սումգայիթում տեղի էր ունենում հայերի զանգվածային ջարդը, դրան զուգահեռ` և Բաքվում, և Ապշերոնում կազմակերպված ձևով  իրականացվում էր հայերի կոտորած։ Բաքվի ցեղասպանությունից առաջ բոլոր կազմակերպիչների ձեռքի տակ եղել են այնպիսի տվյալներ, որոնք առկա են միայն պետական մարմինների մոտ։  Խոսքը վերաբերում է հայերի  բնակության վայրին, հեռախոսահամարներին։ Եվ ինչպես Սումգայիթում, այնպես էլ Բաքվում, ցեղասպանությունից առաջ կապի բոլոր միջոցներն անջատված էին միայն հայերի տներում»,-ասել է Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովը։

Նա ընդգծել է, որ սկզբնական  շրջանում նշվում էր, որ  կա 90 զոհ,  այնուհետև պաշտոնական շրջանառության մեջ դրվեց 300 թիվը։

«Մեր կենտրոնի հետազոտական թիմը, Երևանի գործընկերների հետ համատեղ, հատուկ մեթոդաբանության կիրառմամբ և՛ Սումգայիթի, և՛ Բաքվի զոհերի թիվը հստակեցրել է՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ։ Եվ մեր հետազոտության արդյունքում պարզել ենք, որ  Բաքվում 1990 թվականին առնվազն 3 հազար զոհ ենք ունեցել։ Հայերի դիակների մի մասը հայտնվել էր  ծովում, մի մասն էլ Բաքվից  բեռնատար մեքենաներով տեղափոխել են մերձակա քաղաքների դիահերձարաններ, ինչն ավելի է բարդացրել զոհերի հստակ թվաքանակի ճշգրտման գործընթացը»,-նշել է Հ. Ավանեսովը։

Բաքվի ցեղասպանության կազմակերպիչները ոչ միայն չեն պատժվել, այլև մինչ օրս զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ»,-նշել է բանախոսը։

Ավանեսովն ընդգծել է, որ Ադրբեջանի անպատժելիության հետևանքով ծնվեց հերթական նոր հանցագործությունը՝ Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար լուրջ խնդիրների։