Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի քաղաքացիություն խնդրող Վանաձորցի բնակիչը հոգեկան խնդիրներ ունի՝ ըստ իր հարեւանների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վանաձորի բնակիչ Վահե Ղամբարյանը տեսաուղերձով դիմել է Իլհամ Ալիեւին՝ նշելով, որ ցանկանում է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից եւ ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն:

Վանաձորցու նման հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Հարեւանները նշում են, որ Ղամբարյանն ունի հոգեկան խնդիրներ: Դեռեւս 2011 թվականի հոկտեմբերին Վահե Ղամբարյանի տան մոտ նռնակի պայթյուն էր գրանցվել, վերջինս սակայն այն ժամանակ լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, թե տեղյակ չի, ով կարող էր նման բան անել: Մինչդեռ հարեւանները նշում են, որ ինքն է նռնակը նետել իրենց տան վրա:

Aravot.am-ը փորձեց Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերից ճշտել, արդյոք նշված անձը հաշվառվա՞ծ է իրենց մոտ: Ղեկավար Արթուր Ղուլիջանյանը սակայն տեղեկացրեց, որ նման անուն ազգանունով անձնավորություն իրենց մոտ հաշվառված չէ. «Սա բժշկական գաղտնիք պարունակող ինֆորմացիա է, եւ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկատվություն մենք հեռախոսազանգի միջոցով չենք տրամադրում: Բայց քանի որ հանրային հնչեղություն պարունակող ինֆորմացիա է եւ նշվել է, որ հոգեբուժարանում հաշվառված է եւ այլն՝ նշեմ, որ մեր հոգեբուժարանում նման անուն ազգանունով հաշվառված անձ չկա: Չգիտեմ՝ որտեղ է հաշվառված, ի՞նչ հիվանդությամբ է տառապում, չեմ ճանաչում, երբեւէ մեզ չի դիմել: Չի բացառվում, որ որեւէ հիվանդությամբ տառապում է, բայց մեզ չի դիմել դրա համար որեւէ այլ բան չեմ կարող ավելացնել: Այլ տեղեկություն չունենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ