Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի որոշ կետերի վերաբերյալ փոխհամաձայնության հասնել չի հաջողվել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2022 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է հայտարարություն՝ կապված 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում օգտագործվել են ձեւակերպումներ, որոնք անընդունելի են «Հայաստան» խմբակցության համար: Խեղաթյուրված է Արցախյան հակամարտության էությունը, խեղաթյուրված են նաեւ 44-օրյա պատերազմի պատճառները: Հայաստանին ներկայացվել են պահանջներ, որոնք անընդունելի եւ դատապարտելի են խմբակցության համար: Այս մասին ասել է Անդրանիկ Թեւանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով պատասխանել Ադրբեջանին, պատասխանել համարժեք կարգավիճակ ունեցող պետական կառույցի մակարդակով»,- ընդգծել է զեկուցողը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ նախորդ երեք օրվա ընթացքում նախագծի առնչությամբ «Հայաստան» խմբակցության անդամների հետ ունեցել են քննարկումներ: Բազմաթիվ կետերի շուրջ ձեռք է բերվել փոխհամաձայնություն, սակայն որոշ կետերի վերաբերյալ փոխհամաձայնության հասնել չի հաջողվել, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու ընդդիմադիր խմբակցության ներկայացրած հայտարարությանը:

Քվեարկության արդյունքում նախագիծը դրական եզրակացություն չի ստացել: Այն նախատեսվում է քննարկել քիչ անց՝ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:

ԱԺ