Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի ՊՆ․ «Երկրի օդային տարածքը մշտական հսկողության ներքո է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ազատություն». «Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության ուժերը շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, երկրի օդային տարածքը գտնվում է մշտական հսկողության ներքո», – նշված է Ադրբեջանի ՊՆ այսօրվա հայտարարության մեջ։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների բարձր մարտական պատրաստության և զգոնության շնորհիվ օգոստոսի 13-ին հայտնաբերվել և հարկադիր վայրէջքի է ենթարկվել հայկական անօրինական զինված կազմավորումներին պատկանող անօդաչու թռչող սարքը՝ կվադրոկոպտերը, որը փորձում էր հետախուզական թռիչք իրականացնել Շուշիում գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», – հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն մեկ անգամ ևս պնդում է, թե երկրի բանակը պատրաստ է «կանխել ցանկացած սադրանք թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, և թե՛ Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները»։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ