Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը. «Ապրելու երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը հերթական սադրանքն է՝ ուղղված Արցախում ապրող խաղաղ բնակչության դեմ։

Այս ամենը ունի մեկ նպատակ՝ շրջափակելով Արցախը՝ թույլ չտալ Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ ապրել իրենց հայրենիքում:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը:

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը և շարունակական ագրեսիան, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը գալիս են փաստելու, որ Ադրբեջանը ոչ միայն չի հարգում իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, ստորագրած հրադադարի մասին հայտարարությունը, այլև անտեսում է և նույնիսկ իր անթաքույց արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության հնչեցրած կոչերի վերաբերյալ:

Հորդորում ենք մեր միջազգային գործընկերներին կոչերից զատ նաև հստակ գործողություններով ցույց տալ, որ Ադրբեջանը չի կարող գնալ արցախահայության դեմ նման գործողությունների՝ մնալով անպատիժ:

Ագրեսիան պետք է պատժվի, ուժի և ուժի սպառանալիքի կիրառումը պետք է բացառվի, միայն այդ դեպքում մեր տարածաշրջանում հնարավոր կլինի խոսել կայուն և երկարատև խաղաղության ձեռքբերման մասին:

Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ապացուցում է, որ Արցախը և արցախցիները որևէ պարագայում չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում, ուստի արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը անբեկանելի է ու կարիք ունի միջազգային հստակ ամրագրման՝ էթնիկ զտման աղետը արցախահայերի համար կանխելու նպատակով:

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ