Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ես ավելի շատ ռուսական զորքեր եմ բերում-տեղակայում սահմանին»․ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ դիտորդական առաքելության ընդունումը մերժեց, իսկ ԵՄ-ինը՝ ոչ, նաեւ ասել է․ «Մեկ այլ խնդիր կա։ Մինչեւ ԵՄ-ի առաքելությունն Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում-տեղակայում ՀՀ-Ադրբեջան սահմանին եւ պատրաստվում է հայ-ռուսական համատեղ, ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է  շատ քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունը կառավարելու համար։ Ու այս գործընթացը շարունակվում է»։

Փաշինյանը նշել է․ «Ընդ որում ասել եմ՝ արեւմուտքում Հայաստանին փորձ է արվել ներկայացնել որպես ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես արեւմտյան դավադրության մասնակից։ Բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին(ենթադրաբար նկատի ունի 2022թ․-ի վերջին Պրահայում քառակողմ հանդիպումը, քանի որ խոսքի սկիզբն այդ հանդիպման հիշատակումն էր պարունակում․-հեղինակ) ներկայացուցիչներ, եւ արեւմտյան գործընկերներն արդեն սկսել էին մեզ խեթ նայել, թե դուք հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ այնտեղ ռուսական, հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք Ադրբեջանի վրա հարձակվել, խեղճ ադրբեջանցիներն էլ ստիպված բարձունքներ են ուզում գրավեն, որ հավասարակշռեն․․․մենք ասացինք՝ շատ լավ, հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ ենք ծախսում դրա վրա, եկեք տեղում դիտարկեք ու տեսեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ»։

Պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ