Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունները ինչքան Իրանի դեմ են ուղղված, այնքան էլ՝ Հայաստանի․ «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի հարավում մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունները միաժամանակ անցկացվում են Իրանի հետ սահմանի երեք հատվածներում՝ Ջրականի, Իմիշլիի եւ Աստարայի հարեւանությամբ: Չնայած պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե զորավարժություններն անցկացվում են 2022 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն, բայց ակնհայտ է, որ այն միանշանակ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի հետ սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լայնածավալ զորավարժությունների պատասխանն է:

Ադրբեջանաթուրքական զորավարժությունների երեք ուղղություններն ընդգրկում են Իրանի հետ սահմանի ողջ երկայնքը՝ Ջրականից սկսած մինչեւ իրանական ցեղախմբերին պատկանող շիա ուղղությանը դավանող թալիշների հոգեւոր կենտրոններից մեկը՝ Աստարան:

Ադրբեջանի եւ Թուրքիայի այս հակաիրանական ժեստն ամբողջացնելու նպատակով Բաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած ռազմական բարձրագույն հրամանատարությունը: Տարածաշրջանում ընթացող այս գործընթացի պատկերն ու տրամաբանությունն ամբողջացնելու համար անհրաժեշտ է անցկացված եւ ընթացող զորավարժությունները ռազմականից քաղաքական տերմինաբանությամբ, խոսույթով ներկայացնել: 2021 թ. մայիսից եւ հատկապես 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Իրանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարեց, որ թույլ չի տա իր հյուսիսային սահմանների մոտ աշխարհաքաղաքական իրավիճակի, պատմական սահմանների փոփոխություն եւ իր ասելիքն ավելի պատկերավոր ներկայացրեց աննախադեպ ծավալի զորավարժություններով, որոնցում ընդգրկված էր Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Այդ զորավարժություններին հետեւեցին Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ այսպես կոչվող «արեւմտյան զանգեզուրի» եւ «միջանցքի» վերաբերյալ, ինչին հաջորդեցին Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները, իսկ այսօր արդեն՝ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները: Ինչն էլ իր հերթին ադրբեջանաթուրքական պատասխանն է Իրանին, որ ցանկության դեպքում Հայաստանի նկատմամբ կդիմեն ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապ բացելու համար:

Քաղաքական լեզվով վերծանած, ըստ էության, Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունների ասելիքը սա է: Հետեւաբար, այս զորավարժություններն ինչքան Իրանի դեմ են ուղղված, այնքան էլ՝ Հայաստանի:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝  «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում