Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աֆղանստանի իշխանությունները չեն գտել «Ալ-Քաիդայի» առաջնորդի դիակը ԱՄՆ-ի հասցրած հարվածի վայրում

Աֆղանստանի իշխանությունները դիակ չեն գտել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ Զավահիրիի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակման վայրում: Թալիբների խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ տեղեկություն չունեն Այման ալ Զավահիրիի գտնվելու վայրի մասին։

«Այն վայրում, ուր խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը, մենք ոչ մի դի չենք գտել»,-լրագրողներին ասել է Զաբիհուլլա Մուջահիդը։

Մինչ այդ Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, գրել էր, որ ալ-Զավահիրին վերջին ամիսներին բնակվում էր Քաբուլի կենտրոնում՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքքանի տան մոտ: Ըստ հրապարակման աղբյուրի՝ ալ-Զավահիրին Քաբուլ է տեղափոխվել 2021 թվականի աշնանը և ապրել Հաքքանիի պաշտպանության ներքո։

Սպիտակ տունը հաստատել է, որ Միացյալ Նահանգները հուլիսի 30-ին հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Քաբուլում, որի արդյունքում ոչնչացվել է ալ-Զավահիրին, որը ղեկավարել է խմբավորումը Ուսամա բեն Լադենի մահից հետո: