Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աղասի Ենոքյան. Կրեմլն արդեն բլից է խաղում

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.

«Ռուսաստանի դեսպանատան նոտան ուղղակի նշանակում է, որ Մոսկվան սկսում է «բլից» խաղալ։

Սուրմալուի հետ կապված Հայաստանում հակառուսական հայտարարություններ չկային, բայց ռուսները ինչ-որ բան գտել են, ու Նիկոլին ասում են, որ խելոք մնա։ Եթե խոսքը «ծռերի» հայտարարության մասին է, ապա այս դեպքում պարզ, երկու քայլանի տուն-տունիկ է․ սկզբում ԳՌՈՒ-ն ծռերին ասում է, որ հայտարարություն անեն, հետո դրա հիման վրա դեսպանատունը Նիկոլից էլի ինչ-որ բան է պահանջում, որ Ադրբեջանին կամ Թուրքիային ծախի։

Հիմա դա կարող է լինել միջանցքը, անկլավները, իրանական գազատարը փակելը կամ էլի ուրիշ բան, դետալները Նիկոլն ու Լավրովը կիմանան։

Մեթոդի տեսանկյունից կարևորն այն է, որ Կրեմլը արդեն բլից է խաղում, նա էլ զահլա չունի, որ ընդդիմություն ոտքի հանի, միտինգներ անի, վրաններ խփեն, և այլն, որ դրա հիման վրա Նիկոլը զիջումների գնա։

Պարզապես դեսպանատունն է նոտա հղում, իսկ հասկացողը կհասկանա»։