Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․

«Ես գտնվում եմ Աղավնո գյուղում։ Շատերն են ինձ աջակցել  և սատարել, որպեսզի կարողանամ փոքրիկ ներդրումն ունենալ գյուղի կյանքում»,- ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել օգտատեր Ալմաստ Եսայանը։

Պատմելով գյուղի առօրեայից Եսայանն ընդգծում է, որ Աղավնոյի բնակիչները հաճախ են գնում գետ՝ ասես հրաժեշտ տալու։

«Անկախ ամեն ինչից գյուղն ապրելու է և գյուղացիներն այնքան սերտ ու համերաշխ են, որ աշխարհի տարբեր ծայրերում էլ կարողանալու են իրենցը գտնել և նորից փոքրիկ Աղավնո ստեղծել։ Հոգնել ենք և շոգ է, մտել ենք Աղավնո գետը։ Իրականում, Աղավնոյի բնկիչները գալիս և հրաժեշտի նման լողում են  ջրում»։

Եսայանի խոսքով՝ շատ մարդիկ են այս պահին կանգնած Աղավնոյի կողքին՝ փորձելով աջակցել գյուղացիներին։

«Կյանքն այստեղ առաջվա նման չէ, բայց բոլորը հույս ունեն,որ կարող է ավելի լավը դառնալ»,-ասում է նա»,-նշում է օգտատերը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։