Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աղբամանների հարթակների մասով ավագանու անդամի պնդումները չեն արտացոլում իրական պատկերը. պարզաբանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Պարզաբանում՝ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի սոցցանցային գրառման վերաբերյալ

ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի՝ իր կարծիքով տեղ գտած խախտումների մասին։ Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ աղբամանների հարթակների մասով ավագանու անդամի հրապարակումը, իսկ ավելի կոնկրետ՝ դրանում տեղ գտած պնդումները, չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ հիմնված են սխալ հաշվարկների և դրանցից բխող թյուր մեկնաբանությունների վրա:

Տեղեկացնում ենք, որ 2021 թվականին հայտարարված մրցույթի շրջանակներում, մրցույթում հաղթող կապալառու ընկերության կողմից 2021 թվականի ընթացքում թեքահարթակներ կառուցվել են 258 հատվածներում՝ ընդհանուր 608 աղբամանի համար:

2021 թվականին կապալառու ընկերության հետ կնքված պայմանագրի գինը կազմել է 48,789,967.0 (քառասունութ միլիոն յոթ հարյուր ութսունինը հազար ինը հարյուր վաթսունյոթ) դրամ, այս գումարով 608 հատ աղբամանի համար կառուցվել է հարթակ, այսինքն 1 աղբամանը հարթակով ապահովելու արժեքը կազմել է 80246.6 (ութսուն հազար երկու հարյուր քառասունվեց) դրամ:

2022 թվականին հայտարարված մրցույթի շրջանակներում մրցույթում հաղթող կապալառու ընկերության հետ կնքված պայմանագրի գինը կազմել է 98.200.000,0 (իննսունութ միլիոն երկու հարյուր հազար) դրամ, կապալառու ընկերության կողմից աշխատանքներն իրականացվել են շուրջ 80%-ի կամ 79,977,859.0 (յոթանասունինը միլիոն ինը հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր հիսունինը) դրամի չափով: Ներկայում աշխատանքները մոտենում են ավարտին:

Այս պահի դրությամբ 400 առանձնացված հատվածներում կառուցվել է աղբամանի թվով 1024 հարթակ, այսինքն, 1 աղբամանը հարթակով ապահովելու արժեքը կազմել է՝ 78,103.3 (յոթանասուն ութ հազար հարյուր երեք դրամ: Ընդգծենք նաև, որ ինչպես տիկին Աբգարյանն, այնպես էլ նրա սոցցանցային գրառումը տարածած լրատվամիջոցները, ցանկության դեպքում, կարող են Երևանի քաղաքապետարանից ստանալ կառուցված հարթակների հասցեները:

Ինչ վերաբերում է շինարարության նախագծի ու շինաշխատանքների վերահսկողության բացակայության մասին տիկին Աբգարյանի պնդումներին, ապա տեղեկացնում ենք, որ համաձայն «ՀՀ կառուցապատման նպատակով թույլատվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի հավելված 4, ցանկ 1-ի համաձայն, փոքրածավալ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների: Ընդգծենք նաև, որ համաձայն նույն հավելվածի 2-րդ կետի՝ ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման և ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել շենքերի և շինությունների ուսումնասիրություն, կազմվել թերությունների մասին ակտ, աշխատանքների ցանկ և, անհրաժեշտության դեպքում, նախահաշիվ, որոնք, համաձայն կարգի 95-րդ կետի, փորձաքննություն չեն պահանջում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն