Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աղբի կոնտեյների տակի հարթակները ադամանդե փոշո՞վ են սկսել պատրաստել. Իզաբելլա Աբգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի երևանցիներ, մի շտապեք քանդել այդ հարթակները: Ադամանդի փոշի չկա:

Փոխարենը կա մեկ տարվա ընթացքում մի հարթակի կառուցման համար աստղաբաշխական աճ:

Այսպես, եթե 2021 թվականին մեկ հարթակի համար քաղաքապետարանը ծախսել է 48 000 դրամ, ապա 2022-ին մեկ հարթակի կառուցումը գնահատվել է արդեն 97000 դրան:

Շինարարության ոլորտում աշխատող ծանոթներս ասում են, նման շեշտակի գնաճ չի եղել:

Բացի այդ, եթե գներն այդքան աճել են, ապա ո՞նց են 2023-ին նվազել՝ կազմելով 87 000 դրամ:

Կարևորի մասին. ինձ հիմնավոր պատասխան տալու համար պետք է ներկայացվեր մասնագիտական կազմակերպության կողմից արված և կնիք պարունակող նախահաշվի փաստաթուղթը:

Բայց ՆԱԽԱՀԱՇՎԻ պատշաճ փաստաթուղթ ՉԿԱ 2022-ի մրցույթում:

Դա հենց այն է, ինչը ես վերջին շաբաթներին ահազանգում եմ ու պնդում, որ նման կերպով արված շինարարությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Բացի այդ, զարմացրեց նաև 2022-ի աշխատանքների ծավալը:

Ընդհանուր ծախսը  այդ տարի կազմել է … ուշադրություն … 98 միլիոն դրամ:

Բաժանում ենք մեկ հատի իրենց նշած արժեքի վրա և ստանում 1000-ից ավելի արբարկղի հարթակ:

Քուանշ, ինչպես կասեր նախկինում ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը:

Հասցեները պատրա՞ստ եք տրամադրել ու մի մեքենա, որ հատիկ-հատիկ հաշվեմ:

Եթե հանկարծ վերահսկող որևէ կառույցի մոտ ցանկություն առաջանա ստուգել, ստորև ներկայացնում եմ հղումները՝

Հ.Գ. Երևանի ավագանին ունի ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողով, որը, կարծում եմ, պիտի վերահսկի գնումների ոլորտը:

Ես մշակույթի, առողջապահության և կրթության հարցերով հանձնաժողովից եմ և ինձանից շատ մեծ ջանքեր, տարբեր մասնագետների հետ աշխատել է պահանջում ամեն նման ուսումնասիրությունը:

Քաղշին տեսչությունն էլ պիտի վաղուց արձագանքեր գրառումներիս: Բայց լռում է:

Ո՞վ է այս ուղղությամբ աշխատում, տիկնայք և պարոնայք:

Հ.գ. 2 «Ընդդիմադիր» խմբակցություններին էլ գրառումներս չհետաքրքրեցին:

Դե հա, սա Հայկ Մարությանի մեջքի հետևից ամեն նիստին նրան փնովել չէ, որ ջանք չպահանջի»: