Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աղվան Հովսեփյանի գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանների միջնորդություններկայացնելու արդյունքում Ա. Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել այսօր՝ ժամը 16:30-ին։ Դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։ Այս մասին հայտնում է պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ  փաստաբանները միջնորդությամբ խնդրում են Հովսեփյանի  առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։

«Պարոն Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»,-հայտնել էին փաստաբանները։

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: